3 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
20 անձ
Լոռու մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Երբևէ փորձե՞լ եք ձեզ ֆերմեր զգալ։ Բաց մի թողեք Լոռվա բարիքներից օգտվելու և մեր բերքի օրվա տուրին մասնակցեկու հնարավորությունը։ Հայաստանի ամբողջ հյուսիսային շրջանը շատ ավելի աշխույժ է ամռան վերջին և աշնան սկզբին, երբ նրա դաշտերը բերքահավաքի շրջանում են։ Դաշտերում դուք կտեսնեք քրտնաջան բայց ուրախ աշխատանքային եռուզեռի մեջ գտնվող գյուղացիների։ Եվ դուք կարող եք նրանց օգնել քաղելու ազնվամորի և այլ հատապտուղներ։ Շտապեք ձեք բերել ուրախ հիշողություններ, ազնվամորու բերքահավաքի շրջանը տևում է շուրջ մեկ ամիս։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ՕՁՈՒՆ
10% ԶԵՂՉ ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Բազմալեզու զբոսավարի ծառայություն
Բուսական թեյեր, մրգերով և հատապտուղներով
Գյուղական էկո-սնունդ և հանքային ջուր
Ուղևորափոխադրում
Աձնական ծախսեր
Մեր մեքենան և ուղեկցորդը ձեզ կդիմավորեն Օձուն գյուղի ձեր հյուրատանը: Գյուղի փոքրիկ աշխույժ ճանապարհով տեղափոխվելուց հետո, կանցնեք միջնադարյան եկեղեցիների և սրբատեղիների մոտով, և վերջապես կհասնեք հսկայական հատապտուղների դաշտ, որտեղ ձեզ առաջարկվում է դառնալ իսկական այգեգործ և մասնակցել ազնվամորի բերքահավաքին: Բացի այդ, ձեզ կառաջարկվի հատապտուղներ քաղել և ձեր ուսերին վերցնելով՝ հասցնել բեռնատարին: Երկար ու քրտնաջան աշխատքից հետո դուք գյուղացիների հետ միասին կվերադառնանք գյուղ: Վայելելով մի բաժակ թեյ եւ սպասարկվելով տիպիկ հայկական գյուղական ուտեստներով ավանդական կերակուրներից՝ դուք կհամոզվեք, որ Լոռվա գյուղացիներն իսկապես հյուրասեր են: Այնուհետև ձեզ հետ կտեղափոխենք Օձուն գյուղի հյուրատուն, որտեղ և կավարտեք Լոռվա մեկօրյա բերքահավաքի արշավի։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: