Գարեգին Նժդեհի փող., 1/5 շենք
12 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
20 անձ
Գյումրի, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Կովկասի սրտում գտնվող գողտրիկ անկյունը` Հայաստանը, շատ կարևոր, միևնույն ժամանակ շատ գեղեցիկ մի առանձնահատկություն ունի: Հայ ժողովրդի և Հայաստանի ամենակարևոր և ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկը պատմամշակութային ժառանգությունն է, որտեղ մարմնավորվել է հայ ժողովրդի մտքի թռիչքն ու կառուցողական արվեստը: Կայցելենք Արաքս գետի ձախ կողմում գտնվող Խոր Վիրապի վանքը: Կուղևորվենք Վայոց ձորի մարզ, որտեղ կայցելենք 1994թ-ին ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙԱրենիի գինու գործարան: Կկազմակերպվի նաև գինիների համտես:
Հնարավորություն կունենանք նաև բարձրանալ Թռչունների քարանձավ, որտեղ պեղվել են մ. թ.ա. 4200-3500 թթ. թվագրված բազմաթիվ գտածոներ`բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանիկորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացիգանգեր, և այլն:
Հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարի վաղեմություն ունեցող արտադրամաս, որն համարվում է աշխարհի ամենահին գինու արտադրամասը: Հայտնաբերվել է նաև աշխարհի ամենահին կոշիկը: Հետո լեռնանցքներով ու կարմրավուն հզոր ապառաժներով շրջապատված ճանապարհով կհասնենք հինավուրց ու խորհրդավոր վանական համալիրներից մեկը` Նորավանք, որն առանձնանում է իր բնական գեղեցիկ միջավայրով։ Հատկապես երեկոյան ժամերին՝մայր մտնող արևի վերջին շողերի ներքո, բոսորագույն ժայռերն ու մարդակերտ գլուխգործոցը միահյուսվելով մեկ ամբողջություն են դառնում։ Կայցելենք Ջերմուկ, որը գտնվում է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Կզմայլվենք Ջերմուկի ջրվեժի գեղեցկությամբ,իսկ վերջում մեզ կսպասի խելահեղ 2480 մբարձրություն ունեցող Ջերմուկի ճոպանուղին: Այն գտնվում է քաղաքի սկզբնամասում, կառուցվել է 2007 թվականի աշնանը ավստրիական "Leitner" կազմակերպության կողմից։ Ճոպանուղու երկարությունը 1000 մ է։Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400 մ է։
Էքսկուրսիայի ժամանակ Դուք.
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ Ք․ ԳՅՈՒՄՐԻ, ՆԱՆԵ ՀՅՈՒՐԱՆՈՑ
ԶԵՂՉԵՐ ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Փոխադրում բարձրակարգ տրանսպորտային միջոցներով
էքսկուրսավարի ծառայություն
Դիմակներ, ախտահանիչ միջոցներ
Շշալցված ջուր
Գինու համտես
Սնունդ
Ճոպանուղու տոմս
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 14-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 12 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 12 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: