info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Խմբային կինո տուր Գյումրիում

ք. Գյումրի

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

4 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

40 անձ

Ուղղություն

Գյումրի, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Ինչպես գիտենք, Խորհրդային շրջանում Գյումրիում նկարահանվել են մի շարք ֆիլմեր(«Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս», «Կտորմը երկինք», «Հին օրերի երգը», «Եռանկյունի», «Թղթե երազանք» և այլն) որոնք մինչ օրս չեն մոռացվում, դիտվել և դեռ դիտվում են բոլոր սերունդների կողմից, համարվում են հայ կինոյի գոհարներից: Գյումրու ամեն մի փողոց կամ հատված ունի իր ֆիլմային պատմությունը: Քաղաքում դեռ պահպանվել են այն վայրերը, որտեղ նկարահանվել են ֆիլմերը, որտեղ քայլել են մեր լեգենդար դերասաններն ու ռեժիսյորները: Տուրի ընթացքում քայլելու ենք բոլոր այն վայրերով, որտեղ տեղի են ունեցել նկարահանումները և տեսանելի են ֆիլմերում: Կտեսնենք մեր լեզվով ասած «Ֆիլմերի բակը», «Վառեմ Մարեմի» պատշգամբը, Ֆաբրիկանտի տունը, Գորկա այգու ռոտոնդան և այլն: Յուրաքանչյուր կանգառ ուղեկցվում է տվյալ ֆիլմից համապատասխան հատվածով, կամ սիմվոլիկ երաժշտությամբ: Գյումրիում ապել և ստեղծագործել են նաև հայտնի լուսանկարիչներ (Փալանջյան, Կարախան, Լալայանց, Մուշեղյան ), ներկայում՝ Արմեն Տեր Մկրտչյան, ունեցել ենք լուսանկարչատներ (Մուշեղյանց, Լալայանց): Տուրի ընթացքում անցնում ենք Փալանջյանի, Կարախանի լուսանկարչատների մոտով, ծանոթանում նրանց գոծունեությանը և գյումրվա լուսանկարչության պատմությանը: Այցելում ենք Շալե Գյումրի համալիր, Եռանկյունի դարբնոց, որոնք համալրված են հին լուսանկարների հավաքածուներով: Այցելում ենք նաև Գյումրիում նորաբաց «Ֆիլմերի թանգարան»: Ցանկության դեպքում կազմակերպում ենք նաև ծանոթություն Գյումրեցի լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանի հետ՝ ով զվաղվում է այլընտրանքային լուսանկարչությամբ:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ Ք. ԳՅՈՒՄՐԻ 

ԶԵՂՉ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Էքսկուրսավարի ծառայություն

Մուտքի տոմսեր

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Շրջայցեր

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Խորհուրդներ

Վերցրեք Ձեր ամենահարմար կոշիկները, որովհետև Դուք քայլելու եք մոտ 5 կմ։ Ճանապարհին առկա խանութներից Դուք կարող եք ձեռք բերել նաև զովացուցիչ ըմպելիքներ, ջուր կամ սուրճ։

Ո՞վքեր կարող են մասնակցել էքսկուրսիային։

Այս էքսկուրսիային մասնակցելու համար տարիքային կամ այլ սահմանափակումներ չկան։

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 12 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 12 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

ք. Գյումրի

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 10.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի Հասանելի չէ
Երեքշաբթի Հասանելի չէ
Չորեքշաբթի Հասանելի չէ
Հինգշաբթի Հասանելի չէ
Ուրբաթ Հասանելի չէ
Շաբաթ 11:00 - 18:00
Կիրակի 11:00 - 18:00
սկսած
10.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}