Գյումրի
12 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
40 անձ
Գյումրի, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Ավտոմեքենայով Երևանից ուղևորվելու ենք Գյումրի, ինչի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենալու ծանոթանալու մի շարք պատմամշակութային հուշարձանների հետ, լսելու հետաքրքիր պատմություններ։ Ընտրված երթուղին անցնում է միջնադարում Դվինն ու Անին իրար կապող ճանապարհով, որը համարվել է դեպի Անի տանող մետաքսի ճանապարհներից մեկը։ Մեր կողմից ընտրված երթուղու վրա գտնվում են 3 քարավանատներ՝ Արուճի, Թալինի և Ջրափիի։ Էքսկուրսիան ներառում է նաև այց Դաշտադեմի միջնադարյան ամրոց։ Դրանից բացի էքսկուրսիան ներառում է Հայաստանում եզակի պատմաճարտարապետական տաճարը՝ 5-6-րդ դարերին թվագրվող խորհրդավոր Երերույքը՝ իր քարանձավներով ու ավերված քաղաքով։ Էքսկուրսիայի ավարտական կետը պատմական Գյումրին է, որի անցյալն ու ներկան էքսկուրսիայի մասնակիցների համար կբացահայտի պրոֆեսիոնալ ու բանիմաց զբոսավարը։
Այս էքսկուրսիայի կանգառներն են․
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀԱՅԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ Ս․ ԴԱՎԻԹ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՅԱՐԱՆ
ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Տրանսպորտային ծառայություններ
Էքսկուրսավարի ծառաթյուն (հայերեն)
Սնունդ
11-12-րդ դարեր, կառուցված է Հայաստանի միջնադարյան 2 մայրաքաղաքները՝ Դվինն ու Անին իրար կապող ճանապարհին։
11-12-րդ դարեր, Հայաստանի ամենամեծ քարավանատունն է:
Տեսակետ կա, որ կառուցել են Կամասարականները հին ուրարտական ամրոցի տեղում, այնուհետև ամրոցին տիրացել ու փոփոխություններ ու լրացումներ են արել սելջուկներն ու պարսիկները։
Երերույքի վաղ քրիստոնեական շրջանում՝ 4-5-րդ դարեր, կառուցված տաճար։ Վարկածներից մեկի համաձայն՝ կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, մյուս վարկածի համաձայն՝ կառուցվել է 6-7-րդ դարերում որպես քրիստոնեական տաճար։ Եզակի կառույց է Հայաստանում, նման տաճարներ կարելի է հանդիպել Սիրիայում։
Գտնվում է Ջարափի գյուղի մոտ։ Քարավանատունը 10-11-րդ դարերի է, գտնվել է Անի տանող ճանապարհին։ 1970-ականներին, երբ կառուցվում էր Ախուրյանի ջրամբարը, հուշարձանը՝ երկու եկեղեցու (1867թ․ և 7-րդ դար) հետ տեղափոխվեց ներկայիս տեղակայման վայր, որի հարևանությամբ 7-րդ դարի Շիրակավանի եկեղեցին է։
Ներկայացվելու է ալեքսանդրապոլյան պատմամշակութային շերտը՝ գեղեցիկ ճարտարապետությամբ (19-րդ դար-20-րդ դարի սկիզբ), մշակույթով ու մարդկանց մասին հետաքրքիր պատմություններով։ Ինչպես նաև այցելություն վայրեր, որտեղ նկարահանվել են հայտնի ֆիլմեր։ 2-3 ժամանոց ճանաչողական շրջայց քաղաքի պատմական կենտրոնում։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 4-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: