Վարպետաց 101
6 Ժամ
էքսկուրսիաներ
19 անձ
Գյումրի, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Այս էքսկուրսիայի ընթացքում Դուք կծանոթանանք Ասլամազյան քույրերի գործունեությանը և կբացահայտեք նրանց կապը Գյումրիի հետ, կուսումնասիրեք Մերկուրովի գործունեությունը և կլինենք տարբեր ֆիլմերի նկարահանման տաղավարներում («Սպանված աղավնի», «Եռանկյունի»), կտեսնենք գյումրվա խորհրդանիշ հանդիսացող մուշուրբան: Հյուրերին կներկայացվի Գյումրիում հիշարժան իրադարձությունների պատմություններ, 18-19-րդ դարի նշանավոր գյումրեցիներին, գյումրեցու կենցաղը, առօրյան, մշակույթը, ինչպես նաև առողջապահությունը տվյալ ժամանակաշրջանում:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀՅՈՒՐԱՆՈՑԻՑ
ԸՍՏ ՊԱՏՎԵՐԻ
ՀԱՅԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ԸՍՏ ՊԱՏՎԵՐԻ
10 % ԶԵՂՉ ԽԱՆՈՒԹՈՒՄ
Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի
Ժամատուն-եկեղեցին կրում է Միքայել հրեշտակապետի անունը, ով դասվել է սրբերի շարքը։ Ժամատունը կառուցվել է տեղական սև սրբատաշ քարով։ «Պլպլան ժամ» է կոչվում շողշողացող թիթեղյա գմբեթի պատճառով։ Եկեղեցին օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից։ 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետո ժամատունը փակվել է։
Սև Բերդ
Սև բերդը հուշարձան է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Հին թատրոնի շենք
Գյումրու թատրոնի հին սպիտակ շենքը, որը նախկինում հայտնի էր որպես «Ժողովրդական տուն» գտնվում է Գյումրու կենտրոնական այգու սկզբնամասում: Այս 150 տարվա պատմություն ունեցող շենքը կառուցվել է Ալեքսանդրապոլցիների ներդրումներով: Ժամանակի ընթացքում այն ծառայել է որպես ժողովրդական տուն միջոցառումների անցկացմանհիմնական վայր: Արմեն Տիգրանյանի կողմից ներկայացված առաջին օպերան՝ «Անուշը», առաջին անգամ ցուցադրվել է այստեղ 1912թ.-ին:
Օժիտի շենք
Ինչպես ժողովուրդն է ասում «Օժիտի շենքը» կառուցվել է 1910թ.-ին Ալեքսանդրապոլցի մեծահարուստ Դրամբյանի կողմից: Սկզբում նա շենքը կառուցել էր որպես տուն իր դստերը՝ Ջահավիրին, օժիտ տալու համար, ով ամուսնացել էր Ալեքսանդրապոլի առաջին քաղաքական ղեկավարի՝ Գեղամ Մարգար Տեր-Պետրոսյանի հետ: Տունը երկհարկանի է և ունի շքեղ աստիճաններ առաջին հարկից երկրորդ հարկ տանող:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
1975 թվականի հոկտեմբերի 29-ին, մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած շինարարությունն ընդհատվեց՝ ավելի քան մեկ տասնամյակ։ Վերականգնումը՝ Շիրակի մարզպետարանի պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թվականի գարնանը և իր հյուրընկալ դռները բացեց բոլորի համար:
Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրվել է 1983 թվականի հուլիսին։ Սակայն բանաստեղծն այս տանը չի ապրել. նա մահացել է 1984 թվականի մարտին։ Շենքը 1886 թվականի կառույց է և եղել է մեծահարուստ վաճառականի տուն։
Սբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց:
Սբ. Ամենափրկիչ եկեղեցի
Կառուցվել է 1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։ Եկեղեցուն կից գործել է հայկական ծխական դպրոց։ Դպրոցի շենքը քանդվել է խորհրդային տարիներին։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 1988-ի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։ 2014 թ.-ին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ 2014 թ. հունիսի 21-ին Գարեգին Բ-ն օծեց եկեղեցու խաչերը և դրանք տեղադրեցին գմբեթի և զանգակատան վրա։
Ջուղայում հայկական ոչնչացված խաչքարերի կրկնօրինակների պուրակ
Պուրակը կառուցվել է 2010թ.-ին Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում: Խաչքարերը բնորոշ են միջնադարյան հայկական քրիստոնեական արվեստին: Գյումրի խաչքարեր փորագրված և տեղադրված են այստեղ ի հիշատակ այն հարյուրավոր հայկական խաչքարերի, որոնք ավիրվել են Ջուղայում ադրբեջանցիների կողմից: Տուրի ընթացքում կներկայացվի Գյումրու պատմության հիշարժան իրադարձությունները, կխոսվի նշանավոր գյումրեցիներից, կներկայացվի 18-19-րդ դարերի Գյումրին՝ կենցաղով մշակույթով, հումրով ու խորհրդանիշներով, ինչպես նաև առողջապահությունը Գյումրում տվյալ ժամանակաշրջանում:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Էքսկուրսավարի ծառայություն
Մուտքի տոմսեր
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 12 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 12 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Անհրաժեշտ է ունենալ հարմար հագուստ, գլխաշոր կանանց համար, արևային ակնոց, գլխարկ կամ անձրևանոց, ջուր, բարձր տրամադրություն:
Այս էքսկուրսիային մասնակցելու համար տարիքային կամ այլ սահմանափակումներ չկան։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: