info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

5-օրյա արշավ դեպի Դիլիջան ազգային պարկ

Լոռի

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

5 Օր

էքսկուրսիայի տեսակ

Անհատական էքսկուրսիաներ

Խմբի քանակ

15 անձ

Ուղղություն

Լոռու մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Ձեզ առաջարկվում է արկածային ամառային արձակուրդ Դիլիջան ազգային պարկի երթուղիներում։ Արշավի սկիզբը Սավուաժ ճամբարն է՝ աշխարհի ամենաբարձր քաղցրահամ լճերց մեկի ՝ Սևանի հյուսիսային ափին, այնուհետև այն կանցնի գեղատեսիլ Աղստևի հովտով և կավարտվի Հայաստանի ամենահանրաճանաչ ու հիասքանչ վայրերից մեկում ՝ Խասքար լեռան ստորոտին տեղակայված Հաղարծինում։ Ազգային պարկում ձեր արշավների ամեն մի օրը հիշարժան կդառնա լեռնային անցումների, ծաղկազարդ մարգագետիների, փարթամ անտառների և միգապատ գագաթների հաղթահարումով, նաև պատմական վայրերի և բնական լճերի տեսարաններով։ Յուրաքանչյուր օրվա ավարտին դուք կամ կքայլեք դեպի գեղատեսիլ գյուղեր, որոնց անհրաժեշտ հարմարավետություններով հագեցած ավանդական իջևանատները ձեզ կընդունեն համեղ կերակրատեսակներով, կամ կհանգրվանեք իրենց բնական գեղեցկությամբ աչքի ընկնող լեռնային ճամբարներում։

Ձեզ ենք ներկայացնում 5-օրյա երթուղին՝

Օր 1։ Սևանից Գեղատափ

Ժամանում գեղատեսիլ Սևանի լճափ։ Լանչից հետո էկսկուրսիա դեպի Գեղատափ գյուղատեղի ՝ տեղակայված Գեղարքունիքի և Տաուշի մարզերի միջև և շրջապատված ամբողջությամբ կանաչ բնապատկերներով։ Կես ճանապարհի լեռնային բարձի դիրքից կբացվեն լճի և Գեղամա լեռնաշղթայի հիասքանչ տեսարաննեը։ Ճամբարի նախապատրաստություն և ընթրիք։

Կարևոր մանրամասներ՝

  • Երկարությունը՝ 13.5 կմ
  • Տևողությունը՝ 5 ժամ
  • Դեպի վեր՝ 510 մ
  • Դեպի վար՝ 720 մ

Օր 2։ Գեղատափ – Ճերմակավան – Գոշի լիճ

Ձեր արշավի երկրորդ օրը տրամադրում է ալպիական մարգագետինների ու անտառների ցնցող տեսարաններ, որ կարելի է գտնել ամբողջ Խաչարձանի ձորի տարածքում։ Դուք կվայելեք պիկնիկը լքված Ճերմակավան գյուղի սառնորակ աղբյուրների մոտ և կշարունակեք արշավը դեպի Գոշ լճի ճամբար։

Կարևոր մանրամասներ՝

  • Երկարությունը՝ 11 կմ
  • Տևողությունը՝ 3.5 ժամ
  • Դեպի վեր՝ 270 մ
  • Դեպի վար՝ 520 մ

Օր 3։ Գոշ լիճ - Գոշավանք - Պարզ լիճ

Այսօրվա նշանակման վայրը սաղարթախիտ անտառներով շրջապատված հայելանման Պարզ լիճն է։ Ճանապարհին կայցելեք 10-13րդ դարերի Գոշի վանք, որ հայտնի է իր արժեքավոր ասեղնագործ քանդակներով։ Ապա անցնելով պանարոմային տեսարաններ խոստացող Լուրթ լեռան ստորոտի արոտավայրերով՝ դուք կհասնեք անտառներում թաքնված Պարզ լճին։ Չնայած իր փոքր չափերին՝ լիճն իր այցելուներին շատ բան ունի առաջարկելու, ինչպիսիք են հարմարավետ ռեստորաններ, պիկնիկի վայրեր, նավակներ, զիփ-լայն, անտառային խաղեր։

Կարևոր մանրամասներ՝

  • Երկարությունը՝ 10 կմ
  • Տևողությունը՝ 4 ժամ
  • Դեպի վեր՝ 360 մ
  • Դեպի վար՝ 450 մ

Օր 4։ Պարզ լիճ - Դիլիջան

Որպեսզի ոգեշնչվեք Աղստեւի գետահովտի դրամատիկ տեսարաններով, դուք կհաղթահարեք Լճասար լեռան համեմատաբար դժվարանցանելի անցումները։ Ճանապարհին դուք մի գուցե կարիք ունենաք հավելյալ ուսապարկի, քանի որ տեղանքը հարուստ է սունկերով, մոշի ու ազնվամորու թփերով։ Դուք միգուցե բացահայտեք նաև կենդանական աշխարհը, որոնց թվում արջերին, գայլերին, եղնիկներին, կզաքիսներին, աղվեսներին։ Եվ ի վերջո դուք կբացահայտեք Աղստեւ գետի երկայնքով ձգվող Դիլիջան քաղաքը ՝ իր հինավուրց յուրօրինակ ճարտարապետության, տեղական ավանդույթների ու արհեստների հետ միասին։

Կարևոր մանրամասներ՝

  • Երկարությունը՝ 15.5 կմ
  • Տևողությունը՝ 5 ժամ
  • Դեպի վեր՝ 640 մ
  • Դեպի վար՝ 580 մ

Օր 5։ Դիլիջանից Հաղարծին

Լքելով Դիլիջանը ՝ դուք կվայելեք ձեր աստիճանական հանգիստ վերելքը դեպի Խասքար լեռ։ Լանչը կմատուցվի ճանապարհին գտնվող տիպիկ լեռնային ֆերմաներում, որտեղից տեսարաններն իսկապես գրավիչ են։ Ձեր վերջնական արահետները կուղորդեն դեպի ոգեշնչող Հաղարծինի վանական համալիր՝ բաղկացած 10-13րդ դարերի եկեղեցիներից, գավիթներից ինչպես նաև աշխարհիկ շինություններից։

Կարևոր մանրամասներ՝

  • Երկարությունը՝ 15 կմ
  • Տևողությունը՝ 6 ժամ
  • Դեպի վեր՝ 850 մ
  • Դեպի վար՝820 մ

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ՍԱՎՈՒԱԺ ՃԱՄԲԱՐ

10% ԶԵՂՉ ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Էքսկուրսավարի ծառայություն

Պատմության և մշակույթի վերաբերյալ հետաքրքիր մասնրամասների ներկայացում

Սնունդ

Գիշերակաց վրաններում

Ապահովագրություն

Ուղևորափոխադրում

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Բնություն և արկածային
Արշավներ
Էկոտուրիզմ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ինչ հագուստ կրել և ինչ ունենալ

Ցանկալի է կրել հարմարավետ սպորտային հագուստ և բոթասներ, ունենալ ջրի պաշար և թեթև սնունդ: Արևայրուքից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել արևապաշտպան քսուքներ և կրել գլխարկ:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Խնդրում ենք այցելությունից առաջ ստուգել հասանելիությունը:

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Լոռի

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 15.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
15.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}