Լոռի
3 Ժամ
Անհատական էքսկուրսիաներ
25 անձ
Լոռու մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Հայաստանի հյուսիսային Լոռու մարզը գետահովիտները շրջապատած լեռներ ճեղքած կիրճերի ՝ ձորերի, լեռնանցքների իսկական այգի է։ Խոշոր գետերից, ինչպես նաև լեռնային առվակներից ձևավորված բացառիկ կանաչազարդ այս կիրճերը միևնույն ժամանակ ուշագրավ են որպես անտիկ քաղաքակրթության օրինակներ։ Ոչ միայն բնության գեղեցկությունը այլև տպավորիչ ճարտարապետական կոթողները հիացնում են այցելուներին առաջին իսկ հայացքից։ Բնության, մարդկային արարչագործության և հոգևոր ներդաշնակությունը, կարծես թե, հավերժ է հյուսիսային անտառների ամեն մի անկյունում։
Հետիոտնային անցում ՝ 622 մ | փողոց ՝ 167 մ | ճանապարհ ՝ 12․2 կմ
Կիրճի հյուսիսային և հարավային եզրերը միմյանց կապող այս հազվադեպ օգտագործվող արահետը ապահովում է գեղեցիկ բնական անդունդի հիասքանչ տեսարանը։ Դուք կիջնեք մոռացված ճանապարով դեպի գետափ։ Ձորագետի աջ և ձախ ափերին դուք կգտնեք ուղղաձիգ դարչնագույն ժայռերին ակոսված միջնադարյան բերդեր ՝ «Քրոջ և եղբոր ամրոցները»։ Այնուհետև շարունակեք գետի երկայնքով անցնող հողածածկ ճանապարհով և ացնելով կամուրջը բացահայտեք 7րդ դարում կառուցված Հնեվանքը։ Շարունակելով քայլքը 3կմ դեպի վեր՝ կիրճի հարավային եզրին կայցելեք միջնադարյան Կուրթանի վանք, որի հարակից դաշտերում վերջին տարիներին հայտնաբերվեցին նախապատմական բնակատեղիներ՝ շրջապատված ուշ բրոնզեդարյա և վաղ երկաթի դարի կրոմլեխների խիտ ցանցով։
Կարևոր մանրամասներ՝
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ՁՈՐԱԳԵՏ
10% ԶԵՂՉ ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Էքսկուրսավարի ծառայություն
Պատմության և մշակույթի վերաբերյալ հետաքրքիր մասնրամասների ներկայացում
Սնունդ
Ապահովագրություն
Ուղևորափոխադրում
Ցանկալի է կրել հարմարավետ սպորտային հագուստ և բոթասներ, ունենալ ջրի պաշար և թեթև սնունդ: Արևայրուքից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել արևապաշտպան քսուքներ և կրել գլխարկ:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Խնդրում ենք այցելությունից առաջ ստուգել հասանելիությունը:
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: