info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Վարպետաց դասեր Դիլիջանի Երկրագիտական թանգարանում

ք. Դիլիջան, Մյասնիկյան 28

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Իմ նախընտրելի ծառայությունների ցանկը

Հետաքրքրված են: 1

Բացվում է

10:00

Տևողություն

2Ժ․

Ուղղություն

Դիլիջան, ՀՀ

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Դիլիջանի երկրագիտական թանգարանը բացի այցելությունից իր այցելուներին առաջարկում է նաև հետաքրքիր ու տարաբնույթ վարպետաց դասեր:

  • Գորգի վարպետաց դասն անցկացվում է թանգարանի ստորին բաժնում՝ հնագիտության, ազգագրության սրահում։ Նախապես հինած և արդեն որոշակի գործված տորքի վրա մասնակիցները, վարպետի հետ միասին փորձում են բրդյա թելերով գործել գորգի հանգույցը։ Ընթացքը ուղորդվում է պատմական մասով, խոսվում է սկսած հինելու ընթացքից մինչև գորգարվեստի ծագումնաբանության, տիպական առարնձահատկության, գեղազարդման համակարգի, բրդյա թելերի գունավորման ինչպես նաև աշխատանքային գործիքների մասին։
  • Բատիկի վարպետաց դասերը անց են կացվում 2-5 հոգանոց խմբերով։ Նախապես փոքր փայտե շրջանակի վրա ձգված, հիմնականում շիֆոնե կտորին, արվում է նկար։ Նկարը հատուկ նյութով ընդգծվում է ժամանակը խնայելու համար, որովհետև այն որոշոկի ժամանակ է պահանջում որպեսզի չորանա, իսկ վարպետաց դասի մասնակիցներին մնում է ընտրել համապատասխան գույնը և ներկելով կտորը՝ ստանալ ինքնատիպ արվեստի գեղեցիկ գործ։ Աշխատանքի ընթացքում խոսվում է բատիկի կատարման սկզբնական ընթացքի մասին ընդհում սկսած կտորը շրջանակի վրա ձգելուց մինչև ավարտուն աշխատանք ստանալը։ Խոսվում է նաև բատիկի կտորեղենի, ներկերի և տեխնիկաների տարբերության մասին։ Այս ամենից հետո մասնակիցը, ցանկության դեպքում, աշխատանքը ամբողջական, կամ կիսատ կարող է վերցնել իր հետ։
  • Կարպետի վարպետաց դասերը անց են կացվում 2-5 հոգանոց խմբերով։ Նախապես փայտե փոքր շրջանակի վրա բամբակյա թելերով կատարված հենքի վրա, գործվում է հյուսքը ժամանակը խնայելու համար։ Մասնակիցները վարպետի օգնութայմբ սկսում են գործել բրդյա, կամ կիսաբրդյա թելերով, ծանոթանում զագդանախշի գործման տեխնիկային։ Ներկայացվում է կատարողական սկզբնական աշխատանքը, կարպետի պատմությունը, տեսակները, զարդանախշի առանձնահատկությունը, գործվածքների կատարողական տարբեր տեխնիկաները։ Որից հետո մասնակիցը, ցանկության դեպքում, գործվածքը ամբողջական, կամ կիսատ կարող է վերցնել իր հետ։
  • Զարդերի պատրաստման վարպետաց դասերը անց են կացվում 2-5 հոգանոց խմբերով։ Աշխատում են պղնձով, բնական և կիսաբնական քարերով։ Որպես օրինակ են ծառայում նաև թանգարանի հնագիտական բաժնի զարդերը։
  • Գրաֆիկայի վարպետաց դասերը անց են կացվում 2-5 հոգանոց խմբերով։ Մասնակիցներին ներկայացվում է Դիլիջանի մասին ակնարկ, քաղաքի պատմամշակութայնին արժեքները, հուշարձանները, բնությունը, կրթությունը, արնեստներն ու արհեստները։ Խոսվում է թանգարանի պատմության, կրթական դերի, առանձին բաժինների և ինքնատիպության մասին։ Ներկայացվում է գրաֆիկայի տեսակները, փորագրանկարչության կատարողական տարբեր տեխնիկաները։ Խոսվում է տարբեր նյութերից փորագրարվեստի տպաձևերի ստացման առանձնահատկությունների մասին։ Մասնակիցները ընտրում են նախապես ստացված տպաձևը / նյութը՝ պղինձ, ցինկ, կամ լինոլիում/ , ներկում են իրենց ընտրած գույներով, որից հետո գրաֆիկայի հաստոցի միջոցով թղթի վրա ստանում ենք յուօրինակ տպածոն։ Որից հետո մասնակիցները, ցանկության դեպքում, կարող են վերցնել տպածոները, իրենց հետ տանելով մի կտոր Դիլիջան։ Հարյուրավոր դիլիջաններ կհայտնվեն թանգարանի այցելուների տներում ու միմյանց նման լինելով, դրանցից յուրաքանչյուրը կունենա գույնով, երանգով կամ որևէ այլ փոքր դետալով առանձնացող անհատական պատմություն։

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ԵՐՔ-ԿԻՐ
10:00-17:00

ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ժամանցի տեսակները

Ժամանց և ատրակցիոններ

Ժամանց և ատրակցիոններ

Վարպետաց դասեր

Վարպետաց դասեր

Թանգարաններ և պատկերասրահներ

Թանգարաններ և պատկերասրահներ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 2-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 500դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
500դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}