info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Վարպետաց դասեր Հատապտղային այգում

գ. Նավուր

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Իմ նախընտրելի ծառայությունների ցանկը

Հետաքրքրված են: 0

Բացվում է

09:00

Տևողություն

4Ժ․

Ուղղություն

Տավուշի մարզ, ՀՀ

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Ես Մերրի Դալլաքյանն եմ։ Ծնվել և ապրում եմ Տավուշի մարզի Նավուր գյուղում, որն իրենից հրաշք է ներկայացնում, հրաշք՝ բնության գրկում։ Տածաշրջանն ունի շատ գեղեցիկ պատմամշակութային արժեքներ, օրինակ՝ Վարագավանքը, Կապտավանքը, Սուրբ Մայրի վանքը, հնամենի Շխմուրադը, Ցլիկ Ամրամի Բերդ-Ամրոցը, Կիկլոպյան ամրոցի հիմնքն ու հուշաքարերը, Շառաչ ջրվեժը, Աղսու գետը, որը տարածաշրջանի ժողովրդի ամենասիրելի հանգստյան վայրն է։ Նավուրի մի մուտքում կանգնած է պղնձաձույլ Զորավար Անդրանիկի արձանը, որը շատ այցելուների պնդմամբ Հայաստանում ամենագեղեցիկն ու ամենամեծն է։ Իսկ մյուս մուտքի մոտ դրված է Նավուրի 200 ամյակին նվիրված հոյակերտ խաչքարը։ Չորս տարի առաջ ՄԱԿ-ի զարգացման և Բերդ-Բերրի ծրագրի աջակցությամբ, մեծ սիրով հիմնեցի իմ հատապտղային այգին, որը տարածաշրջանում եղավ միակը և ինձ տվեց նոր, շատ հաճելի ծանոթություններ, ընկերներ և մեծ ինքնավստահություն՝ կյանքում քայլ կատարելու և մտածելու, որ կինն էլ կարող է լինել հաջողակ և համայնքում ինչ-որ բան փոխել։

Ցանկանում եմ այգուս տարածքում գնել ևս մի այգի, որտեղ կան գեղեցիկ խնձորի ծառեր, որից կարելի է կապել ճոճանակներ, այնտեղ պատրաստել գեղեցիկ գիշերակացի տնակներ կամ տեղադրել վրաններ, որպեսզի հյուրերը նաև այդ հրաշալի հատապտուղներից և մրգերից օգտվելուց հետո կարողանան գիշերել այնտեղ։

Հյուրերիս իմ այգում կհյուրասիրեմ և թույլ կտամ հյուրասիրվեն իրենք իրենց ձեռքով ջերմոցիս և այգուս բարիքներից։ Եթե ցանկանան կներգրավեմ ջերմոցում և այգում կատարվող աշխատանքների մեջ։

Առաջարկում եմ հետևյալ վարպետաց դասերը.

  • Նավուր գյուղի ավանդական սալի/խմորեղենի պատրաստում,
  • այգուց հավաքած հատապտուղներից ու խոտաբույսերից թեյերի պատրաստում,
  • հատապտուղներից կոմպոտների ու մուրաբաների պատրաստում,
  • բանջարեղնեններից թթուների և աղցանների պատրաստում
  • խորովածի պատրաստում և խնջույք:

Քանի որ այգիս գտնվում է գեղեցիկ բնության գրկում, վարպետաց դասից հետո կարող ենք հյուրերի ցանկությամբ նաև խորոված անել և մի փոքրիկ ճաշկերույթ կազմակերպել։ Խորովածի հետ կհյուրասիրեմ նաև իմ այգում և ջերմոցում աճեցրած բանջարեղեններից պատրաստված աղցաններ ու թթուներ, հատապտուղներից պատրաստված հյութեր և գյուղի անարատ կովի կաթից պատրաստված պանիր։ Այգում՝ ծառի վրա ունենք գեղեցիկ երազանքների տնակ, որտեղ այցելուները թողնում են իրենց երազանքները՝ հուսալով, որ անպայման կկատարվի։


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Մուտքի տոմսը հեռախոսում

ՀԱՄՏԵՍ
Հատապտուղների համտես

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ամեն օր՝ 09։00 - 21։00

ՈՒՂԵԿՑՈՐԴ
Հայերեն


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ժամանցի տեսակները

Ժամանց և ատրակցիոններ

Ժամանց և ատրակցիոններ

Վարպետաց դասեր

Վարպետաց դասեր

Համտեսներ

Համտեսներ

Վճարելու կամ այլ գնում անելու հնարավորություն

Կանխիկ

Կանխիկ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ներառվա՞ծ է արդյոք ուտեստների համտեսը արժեքի մեջ:

Այո: Վարպետաց դասի ժամանակ իրենց ձեռքով պատրաստած սննդամթերքից կարող են հյուրասիրվել կամ վերցնել իրենց հետ։

Ինչպե՞ս կարելի է հասնել Հատապտղային այգի:

Հյուրերին անվճար կդիմավորենք և կճանապարհենք գյուղի գլխավոր մայրուղուց։

Երեխաների համար

Այգու մուտքը մինչև 10 տարեկանների համար անվճար է։

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 1.000դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
1.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}