info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Տրեխագործության վարպետաց դաս վարպետ Ռոբերտի կողմից

ք. Բերդ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Իմ նախընտրելի ծառայությունների ցանկը

Հետաքրքրված են: 0

Բացվում է

10:00

Տևողություն

1Ժ․

Ուղղություն

Տավուշի մարզ, ՀՀ

Նկարագրություն

ԱՅՍ ԷՋԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՋ

Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակվող Ռոբերտ Աթոյանը տրեխ կարող վարպետ է։ Տրեխը հայոց տարազի մի մաս կազմող ոտնաման է։

Քաղաքում բոլորն են ճանաչում վարպետ Ռոբերտին՝ իր սովետական կանաչ Մոսկվիչով: Տրեխներ պատրաստել նա սովորել է իր հայրիկից։ Նա պատմում է, որ հինգ եղբայրներից միայն ինքն է սովորել տրեխ սարքել: Հայրը ոչ միայն սարքում, այլև ամառ թե ձմեռ հագնում էր սեփական ձեռքերով պատրաստված տրեխները: Ինքը միայն ամռանն է հագնում: Իր համար նշանակություն չունի, թե ինչ կասեն, հագնում է, որովհետև հարմար է: Նրան հաճախ են տեսնում տրեխներով: Պատահում է քաղաքում մոտենում-հարցնում են, թե ինչ է հագին, իմանում որ տրեխ է, զարմացած, բայց և հետաքրքրված հեռանում: Այժմ Տավուշի մարզում նա միակն է, ով տիրապետում է տրեխներ պատրաստելու արվեստին։

Այդ գործով զբաղվում է 1978 թվականից: Աշխատանքից չի հոգնում, ասում է՝ եթե գիտես, որ աշխատանքդ արդյունք է տալիս, էլ ինչ հոգնել: Գյուղական պայմաններում հարմար գործ է, հանգիստ իր տանը նստած աշխատում է:

Տրեխ կարելու համար պետք է տավարից առանձնացված և մշակված մի կտոր կաշի, ճախարակ, թելեր և այլն։ Կաշին վերցնում են մսավաճառից՝ կովը մորթելուց հետո, հետո այդ չոր կաշին բաժանում են 12-15սմ լայնությամբ առանձին մասերի՝ զոլերի, հետո դրանք մշակում են, ապա նախապատրաստում են թելը: Տրեխ կարելու թելը կոչվում է տարխետոն: Այն գնում է խանութից, բայց իլիկով կամ ճախարակով ոլորում է: Իր ճախարակն ամենաքիչը 150 տարեկան կլինի, իր նախապապերինն է եղել:

Մի նորարարություն էլ իրենք են մտցրել տրեխագործության մեջ. աղջկա խնդրանքով վարպետ Ռոբերտը սկսել է նաև կարել տրեխներ առանց սուր քթի՝ դիմացի հատվածը կլորավուն: Պատրատում են նաև տրեխների փոքր տարբերակները՝ կախիչի տեսքով, մեքենայի մեջ կամ պատին որպես հուշանվեր կախելու համար:

Վարպետ Ռոբերտի տրեխները մեծ պահանջարկ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Պատճառն այն է, որ նրա աշխատանքները գեղեցիկ և յուրօրինակ լինելուց բացի, նաև ձեռքի աշխատանք լինելով հանդերձ, շատ մատչելի են։ Հյուրընկալելով Ձեզ իր տանը՝ վարպետը կներկայացնի տրեխագործության պատմությունը, նրբությունները, կարելու տեխնիկան: Այստեղ կարող եք նաև ձեռք բերել տրեխներ: Հագնելու տրեխներն արժեն 10․000 - 15․000 դրամ, իսկ տրեխ - հուշանվերները 4000 դրամ։

Ժամանցի տեսակները

Ժամանց և ատրակցիոններ

Ժամանց և ատրակցիոններ

Վարպետաց դասեր

Վարպետաց դասեր

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Տեղեկատվական էջի առանձնահատկությունները

Այս էջը հանդիսանում է տեղեկատվական էջ և նախատեսված է միայն ծառայությունների և նրանց գների մասին տեղեկությունների տրամադրման համար: Գնում կատարելու համար խնդրում ենք կապ հաստատել հարթակի, ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատի հետ:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 4.000դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
4.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}