գ․ Աչաջուր, 1-ին փ. տուն 66
Հետաքրքրված են: 0
10:00
2Ժ․
Տավուշի մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Տավուշի մարզում խաղողագործության, բերքահավաքի, գինեգործության մուտքը զբոսաշրջության ոլորտ եզակի է: Այգեպանի տնակն այս ոլորտում Տավուշում միակն է:
Տնակն իր հյուրընկալ դռներն է բացել 2020 թ-ի սեպտեմբերից: Այն կազմված է 2 մասից՝ գինու համտեսի սրահից և փոքրիկ գինու գործարանից: Գործարանը հագեցած է ժամանակակից ստանդարտներին համապատասխան սարքավորումներով, որոնք թույլ չեն տալիս կորցնել գինու իրական համը: Այստեղ իրականացվում է գինու պատրաստման ամբողջ գործընթացը՝ սկսած խաղողի բերքահավաքից մինչև շշալցում և հնեցում:
Ձեզ ենք առաջարկում գինու համտեսի ու գինեգործական փոքրիկ արտադրամասի մի նոր արահետ դեպի Այգեպանի Տնակ: Ֆրանսիական գինու արվեստն ու Ամերիկյան բիզնեսը միախառնվել են Տավուշում ստեղծելու գինու և գինեգործության ալտերնատիվ կենտրոն: Գինու համտեսի սրահը իդեալական վայր է գինով հետաքրքրվող ցանկացած այցելուի համար: Gardeners' House-ում ներկայացված է Տավուշում թեյերի, գինիների, մուրաբաների, պանիրների, չրերի, համեմունքների, բիչինաների լայն տեսականի: Նպատակն է խթանելու Տավուշի արտադրողների էկո արտադրանքը:
Պատկերացնո՞ւմ եք ֆրանսիական և ամերիկյան սորտերի՝ Մերլո, Կաբերնե Սովինիոն, Շիրազ, Պինո Նուար, Շարդոնե, Սովինիոն Բլան խաղողների արտադրություն Տավուշում: Ի՞նչ կասեք գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիայի Ձեր հմտությունների մասին:
Երբևէ իրականացրե՞լ եք Ձեր ձեռքով գինու շշալցում: Համի մասին կարծիքը դուք եք ասելու: Համեցե՛ք մեզ մոտ գինու արտադրության և շշալցման էքսկուրսիայի մինչև բերքահավաքի ավարտը:
Մենք առաջարկում ենք նաև.
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Մուտքի տոմսը հեռախոսում
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ամեն օր՝ 10։00 - 21։00
ՀԱՄՏԵՍ
Գինու համտես և հյուրասիրություն
ՈՒՂԵԿՑՈՐԴ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Ժամանց և ատրակցիոններ
Վարպետաց դասեր
Համտեսներ
Գինու հյուրասիրություն
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։ Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: