info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Արհեստագործական վարպետաց դասեր Թելիկ կենտրոնում

ք․ Իջևան, Իջևանյան 5

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Իմ նախընտրելի ծառայությունների ցանկը

Հետաքրքրված են: 0

Բացվում է

09:00

Տևողություն

2Ժ․

Ուղղություն

Տավուշի մարզ, ՀՀ

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Թելիկը տավուշյան արհեստագործական ավանդույթների վերականգնման, պահպանման ու տարածման նպատակ ունեցող կենտրոն է։

Այստեղ կազմակերպվող փորձառությունների նպատակը զբոսաշրջային խմբերի և անհատների համար տավուշյան արհեստագործական միջավայրը ներկայացնելն է, 1,5-2 ժամ տևողությամբ վարպետաց դասեր անցկացնելը, որոնց ընթացքում այցելուները մասնակցելով՝ ստեղծում են հայկական զարդանախշեր։

Բացի բուն աշխատանքից, ժամանակ է հատկացվում պատմությանը՝ արհեստագործությունը Տավուշում, հատկապես կանանց արհեստների տեսակներին, տեղական առանձնահատկություններին։

Առաջարկը բազմազան է և միաժամանակ կարող է ապահովել շուրջ քսան այցելուի մասնակցություն։ Գորգագործություն ու կարպետագործություն այցելուն սովորում է փոքր դազգահների վրա, վարպետի հսկողությամբ։ Աշխատանքն ավարտելուց հետո այցելուն կարող է որպես հուշանվեր վերցնել ինքնուրույն պատրաստածը՝ գորգը, կարպետը, ասեղնագործ կտորը։ Զբոսաշրջիկը/զբոսաշրջային խումբը զբաղմունքն ընտրում է սեփական նախաձեռնությամբ՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, շապիկի վրա նկարչություն։

Վարպետաց դասին զուգահեռ այցելուներին կառաջարկվի թեյ և սուրճ՝ տեղական քաղցրավենիքով։ Հյուրերը կարող են ուսումնասիրել կենտրոնի վաճառքի ենթակա արհեստագործական իրերը։ Թելիկը նաև առաջարկում է շրջայց կենտրոնում, որտեղ հյուրերը կարող են տեսնել, թե ինչպես են արհեստագործները պատրաստում մի շարք ձեռագործ իրեր։

Երեխաների համար առաջարկում ենք մասնակցել շենքում գործող կավագործության դասերին։ Վարպետաց դասերը անց են կացվում Իջևան քաղաքում, Տավուշի թեմի առաջնորդարանի նորակառույց շենքում՝ 2-րդ հարկում: Շենքը գտնվում է մարզպետարանի հարևանությամբ։ Երևանից Իջևան ճանապարհահատվածին մոտ են գտնվում Հաղարծնի և Գոշի վանական համալիրները։ Վարպետաց դասերը կարող ենք կազմակերպել Հաղարծնի վանատան տարածքում։


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ԵՐԿ-ՇԱԲ՝ 09։00 - 19։00

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ

ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ժամանցի տեսակները

Վարպետաց դասեր

Վարպետաց դասեր

Ներառումներ

Աշխատանքային նյութեր

Աշխատանքային նյութեր

Պատրաստված աշխատանքը

Պատրաստված աշխատանքը

Վճարելու կամ այլ գնում անելու հնարավորություն

Կանխիկ

Կանխիկ

Covid-19 անվտանգության կանոններ

Ախտահանում

Ախտահանում

Սանիտարական նորմերի պահպանում

Սանիտարական նորմերի պահպանում

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Մնու՞մ են արդյոք ձեռագործ աշխատանքները մասնակցի մոտ վարպետաց դասի ավարտից հետո:

Վարպետաց դասի արդյունքում ստացված աշխատանքը պատկանում է մասնակիցներին առանց հավելավճարի, բացառությամբ՝ շապիկների, որի համար հարկավոր է վճարել լրացուցիչ 3000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր շապիկի համար։

Աշխատանքների ընթացքում օգտագործվող նյութերը Ձե՞ր կողմից են տրամադրավում:

Իհարկե, բոլոր նյութերը տրամադրում ենք մենք, և ամենը ներառված է արժեքի մեջ:

Ի՞նչ արժեքով են իրականացվում վարպետաց դասերը երեխաների համար:

Մինչև 12 տարեկան երեխաների համար վարպետաց դասերն անվճար են, նրանք կարող են նաև մասնակցել առաջնորդարանում գործող կավագործության դասերին։

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 2.000դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
2.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}