գ. Արճիս, 14-րդ փող., տուն 17
Հետաքրքրված են: 0
10:00
1Ժ․
Տավուշի մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Փոխինձը ավանդական հայակական գյուղական ուտելիք է, որն անհիշելի ժամանակներից հայերը պատրաստում էին որպես ամենասննդարար ուտելիք ու ցուրտ ձմեռներին մատուցում ընտանիքի անդամներին:
Փոխինձից, մեր բարբառով ասած, պատրաստում են երկու տեսակ ուտելիք՝ խաշիլ և դումբրուկ: Խաշիլը պատրաստում են յուղ կամ կարագ ավելացնելով և, երբեմն, նաև ավելացնում են կաթ, քամած մածուն: «Փոխինձ ուտողը առողջ է լինում», - հուշում է հայկական ավանդազրույցը:
Մենք պահպանել ենք այս ավանդույթն ու հիմա առաջարկում ենք՝ մեզ մոտ մասնակցել փոխինձ սարքելու վարպետությանն ու վերջում համտեսելու ձեր իսկ ձեռքով պատրաստածը:
Ի՞նչ ենք նախատեսում: Վարպետությունը կսկսենք մի փոքրիկ պատմությունից, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ ուտելիք ենք պատրաստելու: Փոխինձի պատրաստման բուն ընթացքը կուղեկցվի գյուղական աշխատանքային ավանդական երգերով: Ամբոջ ընթացքը կտևի մոտ մեկ ժամ՝ կարմիր ցորենի բովելուց, երկանքով աղալուց մինչև բուն պատրաստում, որից հետո կտաքացնենք յուղը և կմատուցենք հյուրերին: Մենք ինքներս կսկսենք փոխինձ ուտելու գործընթացը՝ ցույց տալով, թե ինչպես պետք է յուղը կամ կարագը ածել փոխինձի վրա:
Դումբրուկը պատրաստվում է չոր փոխինձից՝ ձեռքի մեջ փոքրիկ գնդեր սարքելով:
Փոխինձը ձմեռային ուտելիք է, բայց վարպետությունն անցկացնում ենք տարվա ցանկացած եղանակին:
Շատո Եգանն առաջարկում է նաև.
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԸՆՏՐՎԱԾ Է
ԱՄԵՆ ՕՐ՝ 10։00 - 21։00
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Վարպետաց դասեր
Համտեսներ
Կանխիկ
Ախտահանիչ նյութերի տրամադրում
Դիմակների տրամադրում
Սանիտարական նորմերի պահպանում
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: