գ. Վերին Կարմիրաղբյուր
Հետաքրքրված են: 1
10:00
1Ժ․
Տավուշի մարզ, ՀՀ
ԱՅՍ ԷՋԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՋ
Վերին Կարմիրաղբյուրի պատմության թանգարանը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Հիմնադրվել է 1964 թվականին պատմության ուսուցիչ, վաստակաշատ մանկավարժ Սերյոժա Ավագի Մխիթարյանի կողմից՝ գյուղում և հարակից տարածքներում հայտնաբերված պատմամշակութային արժեք ունեցող իրերի պահպանության և գյուղի պատմությունը հաջորդ սերունդներին ներկայացնելու նպատակով։
ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության կոլեգիայի 1980 թվականի հունվարի 31-ի որոշմամբ 10 այլ թանգարանների շարքում Շամշադինի շրջանի Վերին Կարմիրաղբուր գյուղի թանգարանին շնորհվել է «ազգային թանգարանի» կոչում։ Այն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, թանգարանի և նրա հարուստ հավաքածուի մասին պարբերաբար գրել է շրջանային և հանրապետական մամուլը, պատրաստվել են հեռուստա և ռադիոթողարկումներ։ Թանգարանային նմուշները հավաքվել են հնագիտական խմբակի (հետագայում՝ «Տավուշ» տուրիստական, ապա՝ հայրենագիտական խմբակ) անդամների և համագյուղացիների նվիրատվությունների շնորհիվ․ հավաքածուն շարունակում է համալրվել առ այսօր։ Հետխորհրդային ժամանակաշրջանում՝ Հայաստանի անկախությունից ի վեր, թանգարանը գտնվում է հիմնադրի որդու՝ Ավագ Մխիթարյանի հոգածության տակ։
Թանգարանի ցուցանմուշների ընդհանուր թիվը կազմում է 3875։ Այս հարուստ հավաքածուն իր մեջ ներառում է հայ ժողովրդի ավանդական կենցաղը ներկայացնող առարկաներ (կավե ու պղնձե ամանեղեն, գինու կարասներ, ալյուրի քթոց, կթիչ, ճրագ, ճախարակ և այլն), հայ գյուղացու աշխատանքային գործիքներ, գեղջկական հագուկապի առանձին տարրեր (տրեխներ, ասեղնագործ օձիքով վերնաշապիկ և այլն), քարե ու բրոնզե դարերի նմուշներ (քարե կացին, մորթի մշակելու քարե հարմարանք), զենքերի տեսակներ (անգամ կանացի ատրճանակ), մեղաղադրամների ու թղթադրամների տեսակներ, հնագիտական չափազանց մեծ արժեք ներկայացնող այլ իրեր։
Թանգարաններ և պատկերասրահներ
Այս էջը հանդիսանում է տեղեկատվական էջ և նախատեսված է միայն ծառայությունների և նրանց գների մասին տեղեկությունների տրամադրման համար: Գնում կատարելու համար խնդրում ենք կապ հաստատել հարթակի, ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատի հետ: