ք. Իջևան, Իջևանյան 6
Հետաքրքրված են: 0
10:00
1Ժ․
Տավուշի մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Թումանյանս հաուս հյուրատունը գտնվում է Իջևանի գողտրիկ անկյունում, որտեղից բացվում է Իջևանյան կոլորիտը բնութագրող հրաշալի տեսարան։
Բացի գիշերակացի ծառայությունից առաջարկում ենք նաև մասնակցել տարաբնույթ վարպետաց դասերի՝ տիկնիկագործության, ձեռագործության, սնկով պիցցայի պատրաստման, ինչպես նաև ստորև ներկայացված ապակենկարչության կամ վիտրաժների պատրաստման վարպետաց դասին.
Այս վարպետաց դասի ընթացքում միասին կնկարենք ապակու վրա գույնզգույն ներկերով՝ ծանոթանալով դեկորատիվ-կիրառական արվեստի այս հետաքրքիր ուղղության հմտություններին: Այն անչափ հետաքրքիր է ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների համար:
Վիտրաժ կամ ապակենկար. դա զարդապատկերային կամ սյուժետային դեկորատիվ կոմպոզիցիա է (պատուհանի և դռան բացվածքում, միջնորմի վրա՝ ուրույն պաննոյի տեսքով) ապակուց կամ լուսաթափանցիկ այլ նյութից։ Շինարարական պրակտիկայում վիտրաժ են անվանում շենքերի, ամբողջովին կամ մեծ մասամբ ապակեպատ ճակատները։ Պատուհանի բացվածքները ծածկող գունավոր վիտրաժները լույսի հարուստ գունախաղ են ստեղծում և էապես նպաստում ինտերիերին։ Կիրառվում է անգույն և գունավոր ապակի։ Ավելի հաճախ են ստեղծվում միակտոր ապակուց նկարազարդ վիտրաժներ, օրգանական ապակուց եռաշերտ վիտրաժներ, փշրված ապակուց, գունավոր հայելիներից պատրաստված վիտրաժներ և այլն։ Ապակու մշակման տարբեր եղանակներով պատրաստված վիտրաժներն ունենում են հեռանկարային խորք, տարածական պլաններ, մակաշերտային և գունային բազմազանություն, որոնք հնարավորություն են ընձեռում ստեղծելու և՛ զարդապատկերային, և՛ սյուժետային կոմպոզիցիաներ։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ԱՄԵՆ ՕՐ՝ 10։00 - 21։00
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Ժամանց և ատրակցիոններ
Վարպետաց դասեր
Թեյի և սուրճի հյուրասիրություն
Պատրաստված աշխատանքը
Կանխիկ
Ախտահանում
Սանիտարական նորմերի պահպանում
Զարդանախշ պատկերները մնում են հյուրի մոտ:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: