info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Խմբային էքսկուրսիա Գյումրիից․ Օձուն, Սանահին, Հաղպատ, Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիր

Գարեգին Նժդեհի փող., 1/5 շենք

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

12 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

20 անձ

Ուղղություն

Գյումրի, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Կովկասի սրտում գտնվող գողտրիկ անկյունը` Հայաստանը, շատ կարևոր, միևնույն ժամանակ շատ գեղեցիկ մի առանձնահատկություն ունի: Հայ ժողովրդի և Հայաստանի ամենակարևոր և ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկը պատմամշակութային ժառանգությունն է, որտեղ մարմնավորվել է հայ ժողովրդի մտքի թռիչքն ու կառուցողական արվեստը: Լոռու մարզի պատմաճարտարապետական հուշարձանները իրենց քանակով, բազմազանությամբ ու արժեքայնությամբ առանձնահատուկ տեղ են գրավում Հայաստանի այլ մարզերի նմանտիպ կոթողների շարքում: Դրանք գալով դարերի խորքից` սերունդներին են ներկայացնում մեր ժողովրդի բազմադարյան նյութական մշակույթի ակնառու նվաճումները: Լոռու մարզում մարդու մշակութային գործունեության հետքերը գալիս են հնագույն ժամանակներից մինչև մեր օրերի նորակառույցները: Դրանց մեջ մտնում են պատմական բնակատեղիներ, ամրոցներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, կամուրջներ, աղբյուրներ, մահարձան-կոթողներ, խաչքարներ ու աշխարհիկ կամ կենցաղային շինություններ: Հնարավորություն կունենանք տեսնելու ամենահետաքրքիրն ու դիտարժանը` Լոռիի կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ իրերը՝ արոր, լուծ, զնդան, կամ, երկանք, կժեր, տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ ու նաև՝ թրեր։

Էքսկուրսիայի ժամանակ Դուք.

  • Կայցելենք Օձուն հնագույն բնակավայր է, որն առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական հուշարձանով՝ Օձուն վանական համալիրով: Օձունը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկը,որի պատերը զարդարում են հին որմնանկարներ:
  • Կայցելենք համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում (ՅՈՒՆԵՍԿՕ) ընդգրկված երկու հուշարձան` Հաղպատի ու Սանահինի հրաշակերտ վանական համալիրները
  • Կայցելենք այնտեղ, որտեղ բնությանը համահունչ պատմամշակութային միջավայր է ստեղծված: Նախկինում անմատչելի միջնադարյան այս ամրոցը պատմաբանների կամ հուշարձանագետների համար վաղուց արդեն նոր ասելիք չէ, բայց Զարնի-Պարնին այսօր նորովի է ներկայանում. այստեղ կարելի է նստել, հանգստանալ, լսել բնության ձայները։ 
  • Քարանձավի ներսում նաև գետնափոր կրակատեղի կա, որի շուրջ կոճղեր են դրված՝ կրակի մոտ երեկոներ անցկացնել ցանկացողների համար։ Բացօթյա պատշգամբ-դիտակետում նույնպես կրակարան ու նստատեղեր կան, որտեղ կարելի է նստել, վայելել ճոխ բնությունը:
  • Քարայր-ամրոցային այս միջավայր այցելությունից բացի, կարելի է հետաքրքիր իրադարձություններն այստեղ նշանավորել՝ օգտվելով սրճարանից ու գինետնից։

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ Ք․ ԳՅՈՒՄՐԻ, ՆԱՆԵ ՀՅՈՒՐԱՆՈՑ

ԶԵՂՉԵՐ ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Փոխադրում բարձրակարգ տրանսպորտային միջոցներով

էքսկուրսավարի ծառայություն

Դիմակներ, ախտահանիչ միջոցներ

Շշալցված ջուր

Սնունդ

Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիրի մուտքի տոմս

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Բնություն և արկածային

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 14-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 12 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 12 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Գարեգին Նժդեհի փող., 1/5 շենք

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 5.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի 08:00 - 22:00
Երեքշաբթի Հասանելի չէ
Չորեքշաբթի Հասանելի չէ
Հինգշաբթի Հասանելի չէ
Ուրբաթ Հասանելի չէ
Շաբաթ Հասանելի չէ
Կիրակի Հասանելի չէ
սկսած
5.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}