info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Տաղավարների վարձույթ - Կանաչ տուն

Ենոքավան համայնք 1, 31 փ.

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Նկարագրություն

«Կանաչ տուն» հանգստյան գոտին գտնվում է զբոսաշրջային կենտրոն համարվող Ենոքավան համայնքի հյուսիս-արևմտյան կողմում՝ տավուշյան սաղարթախիտ անտառում։ Հանգստյան գոտու տարածքը գեղատեսիլ է` հարուստ տխլենի, կաղնի և տարբեր պտղատու ծառատեսակներով, ծաղիկներով ու դեղաբույսերով։

Այսօր Հայաստանում հանգստյան գոտիների պակաս չկա, բայց իրականում դժվար է գտնել ընտանեկան հանգստի այնպիսի միջավայր, որտեղ կարող ես լիակատար ներդաշնակություն գտնել։ Մարդկանց մեծամասնությունը խաղաղվում է բնության մեջ, բայց ներկայումս բնության մեջ գործող հանգստյան գոտիների մեծ մասն ավելի շատ հակադրվում են բնությանը, քան ներդաշնակություն ստեղծում բնության հետ։

Անտառային միջավայրում հիմնելով «Կանաչ տուն» հանգստյան գոտին՝ մենք նպատակ ունեինք ձևավորելու այնպիսի հանգստի մշակույթ, որը մարդկանց կսովորեցներ հանգստանալ բնության մեջ՝ առանց վնասելու այն։ Նաև փորձել ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ և մշակույթը չեն հակադրվի բնությանը, այլ կզուգակցվեն միմյանց հետ։

Տարածաշրջանում գործող տարատեսակ հանգստյան կենտրոններում մատուցվող ծառայությունների մեջ մշակութային բաղադրիչի, մարդ-բնություն կապի և անտառային մաքուր միջավայրում նորաոճ տաղավարների բացակայությունը և այդ ուղղությունների նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն անհրաժեշտ նախադրյալ հանդիսացավ հանգստյան գոտու ստեղծման և զարգացման համար։

20-ից մինչև 100 անձանց համար նախատեսված չորս տաղավարներում մեր հյուրերը կարող են կազմակերպել իրենց խնջույքները և սեմինար դասընթացները՝ վայելելով մաքուր օդ և անտառային միջավայր, իսկ տարածքում գործող սրճարան-ռեստորանում կարող են պատվիրել սնունդ, հյութեր և խմիչքներ։

Հանգստյան գոտին առաջարկում է նաև այլ ծառայություններ.

 

     Ծանոթացե՛ք մեր ծառայություններին նաև սոցիալական ցանցերում:

 


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ


Վարձույթի ներառումները

Ջուր
Խորովածի շշեր
Մանղալ
Էլեկտրականություն

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Տաղավարի վարձույթի արժեքը

Տաղավարի վարձույթի արժեքը կազմում է անձը 2.000 ՀՀ դրամ։ Տաղավարը վարձույթով է տրամադրվում առնվազն 15.000 ՀՀ դրամով, մինչև ժամը 21:00-ն։

Ինչ է ներառված գնի մեջ

Վարձույթի արժեքի մեջ նաև ներառվում է էլեկտրաեներգիա, ջուր, խորովածի շշեր և մանղալ։

Երբ կարելի է այցելել

Ծառայությունը սեզոնային է, տևողությունը՝ ապրիլ-հոկտեմբեր ամիսներ, քանի որ տաղավարները բացօթյա են։ 

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ մասնակի (ամրագրման վաուչեր): Առանց ամրագրման վաուչերի գնման ծառայության ամրագրումը կատարել հնարավոր չէ: Վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք հյուրանոցի/հյուրատան ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայություն մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել ծառայության մատուցման մեկնարկի ժամից առնվազն 48 ժամ առաջ։ Ձեր մասնակցության վերջնական հաստատումը կամ մերժումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրատուն/հյուրանոց: Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր գնած ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։ Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ մասնակի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրը կամ միայն QR կոդն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով:

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում: Ամրագրման վաուչերը գնելուց առաջ պարտադիր է ծառայության մասին ճշտել բոլոր մանրամասները, քանի որ այն չեղարկման ենթակա չէ: Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48/24 ժամ առաջ: Դրանից հետո չեղարկելու, ինչպես նաև չներկայանալու, նշված ժամից առանց զգուշացնելու ուշանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել առնվազն 48 ժամ առաջ՝ միայն գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության։ Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Չեղարկման քաղաքականությունում:

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review

Կանաչ տուն Վավերացված է

Գործընկեր Feb 2021-ից

Նամակագրություն
սկսած 15.000դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
15.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}