Հայտնի ամերիկյան պարբերականի ճանապարհորդությունների բաժինը՝ CNN Travel-ը, Հայաստանը ներառել է զբոսաշրջային հետիոտնային երթուղիներ ունեցող լավագույն 23 երկրների ցանկում։

Ըստ հրապարակված հոդվածի՝ Հայաստանն այն երկրներից է, որտեղ հետիոտնային զբոսաշրջության համար երթուղիները լավագույններից մեկն են համարվում։ Նշվում է նաև, որ տասնմեկօրյա հետիոտնային շրջայցը կտանի ամենալավ երթուղիներից մեկով, որն անցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Հաղպատի և Սանահինի վանքերով, հայկական բարձրադիր լեռների հանքային գագաթներով ու սաղարթախիտ անտառներով, ինչպես նաև՝ Գեղամա լեռներով և Հայաստանի ամենաբարձր Արագած լեռան գագաթը բարձրացող արահետներով: Ցանկում ընդգրկված են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իսլանդիան, ԱՄՆ–ն, Ճապոնիան, Արգենտինան, Չինաստանը, Մարոկկոն, Ավստրիան, Գերմանիան, Հնդկաստանը և այլն։