Ինչպես ասում են փառահեղ զգացողությունները սկսում են համարձակ որոշումենրից։ Անկախ նրանից Դուք առաջին անգամ եք մեկնում արկածային բացահայտումների թե ոչ, հայաստանաբնակ եք թե ժամանել եք Հայաստանը բացահայտելու, Ձեր ժամանակը վատնված չի համարվի, եթե այցելեք Դսեղ։ Այստեղ Դուք կվայելեք Ձեր լիարժեք հանգիստը, կապրեք անմոռանալի էմոցիաներ հայաստանյան հարուս բնության գրկում, կծանոթանաք հարուս պատմամշակութային ժառանգությանը և այլն։
TUC-ը առաջարկում է Լոռվա հրաշագեղ բնության գրկում գիշերակաց վրանի մեջ դա նշանակում է գիշերել բաց երկնքի տակ գտնվող թանգարանի ամենագեղեցիկ ու հարուտ վայերերից մեկում, կտրվել առօրյայից ու հանգստանալ դրախտում։ Այստեղ զբոսաշրջիկը հնարավորություն ունի վայելելու արկածային հանգիստ, այդ թվում մասնակցել հեծանվաարշավների, քայլարշավների, գոյատևման քուեսթների և Զիլլինգի։ Գյուղական կյանքի գեղեցկությունը ու հետաքրքրությունը վայելու համար արժե գալ Դսեղ, զբաղվել մեղրաքամությամբ, պատրաստել ջիլ պանիր, զբաղվել բույսերի հավաքչությամբ և բերքահավաքով։ Դսեղը հարուս է նաև պատմամշակութային արժեքներով, որոնք արտահայտում են հայի պամությունը, արվեստը, գրականությունը։ Այցելել Դսեղ և չայցելել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան անկարելի է։
Հովհաննես Թումանյանը Ամենայն հայոց բանաստեղծն է, որի գործերը անժամանակ են։ Ամենայն հայոց բանաաստեղծի տունը Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939թվականին: Թանգարանը գաղափար է տալիս 19-րդ դարի հայ գյուղական կյանքի մասին: Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին և կառուցված է մատուռ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։
Դսեղում է գտնվում նաև ՕԹԵՎԱՆ ընտանեկան հյուրատունը ։ Հյուրատունը լավագույն կանգառ է համեղ ուտելու, հանգիստ քնելու, հետաքրքրաշարժ պատմական ու մշակութային, ինչպես նաև գյուղական միջավայրում զբոսնելու և այն զգալու համար, ինրպես նաև վարպեստաց դասերի մասանակցելու ու ձիավարությամբ զբաղվելու համար։ Օթևանը լավագույն ընտրություն է լոկալ տուրիզմը նախընտրողների համար։ Համեստ Դսեղում wow հանգստի համար պարտադիր է այցելել Wow glembing: «WOW Glamping»-ը Հայաստանի առաջին շքեղ վրանային ճամբարն է՝ իր հարմարավետությամբ, գեղեցկությամբ, անզուգական ծրագրերով ու բացառիկ հյուրընկալությամբ։
«WOW Glamping-ը» Ձեր հանգիստը լիարժեք և ավելի հիշարժան դարձնելու համար առաջարկում է նաև բազմաթիվ էքսկուրսիաներ և ժամանց։ Դե իսկ եթե կազմակերպված էքսկուրսիաների սիրահար եք Դստեղը կրկին հարմարավետ և պատճառաբանաված ընտրութուն է։ Կարող եք ընտրել լավագույններից մեկը Դսեղից Արևածագի կիրճ կամ Քայլենք դեպի Դսեղ Էքսկուրսիաների տևողույունը նունն է՝ 6 ժամ։ Էքսկուրսիաները վարվում են լավագույն էքսկուրսավարեների կողմից։ Պատկերացրեք դրախտային բնույթունը, հրաշալի միջավայրը, հայաստանյան հարուստ պատմամշակութային ժառանգությունը։
Դսեղում հրաշալի կանգառ է նաև Սոնա հյուրատունը,, որն առաջարկում է հետաքրքիր և յուրօրինակ էքսկուրսիա՝ քայլարշավ-հավաքչություն Լոռվա մարզի Դսեղ գյուղում: Լոռվա բուժիչ բույսերի Հավաքչությունն իրենից ներկայացնում է վայրի բույսերի և պտուղների հավաքման գործընթաց, որի արդյունքում մարդիկ ուսումնասիրում են իրենց ծանոթ կամ անծանոթ տարածքները, սկսում են բացահայտել և ճանաչել այնտեղ աճող բույսերը, դրանց հատկանիշները։ Հավաքչությունը բացի սնունդ գտնելու միջոց լինելուց այսօր դառնում է քաղաքների աղմկոտ կյանքից լիցքաթափվելու, ներդաշնակություն փնտրելու, առողջ սնունդ փորձարկելու, բնական բուժիչ բույսերը բացահայտելու, ինչպես նաև մարդկանց ու բնության հետ շփվելու, փորձառու հավաքողների փորձին ու գիտելիքին ծանոթանալու հնարավորությունը։