«Շիրակի ձմեռ» ավանդական միջոցառումն այս տարի կանցկացի Շիրակի մարզի գյուղական համայնքներից մեկի՝ Մեծ Սարիարի անտառում, փետրվարի 26-ին։ Ավելի քան 3000 հյուրեր կմասնակցեն, որոնց թվում կլինեն նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ «Շիրակի ձմեռ 2022» փառատոնը կազմակերպել են ՄԱԶԾ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը և Շիրակի մարզպետարանը համատեղ։ Միջոցառման ընթացքում նախատեսում են անցկացնել.
- պարապլանով թռիչքներ,
- դահուկավազք,
- սնոուբորդ,
- լեռնադահուկ,
- սնոուկայտինգ,
- կայտբորդինգ,
- հեծանվազք,
- ռաֆտինգ,
- փեյնթբոլ,
- բազկամարտ,
- պարանի ձգում,
- հրաձգություն,
- իսկ վերջում լինելու է մեծ համերգային ծրագիր։
Միջոցառման վայրում՝ Մեծ Սարիարի անտառում դրվելու են հին վառարաններ՝ թեյախմություն կազմակերպելու նպատակով, առանձնացվելու են հանգստի գոտիներ, որտեղ կվառվեն խարույկներ։