Հայաստանն արդեն ավելի հասանելի է: Գնեք ամենամատչելի ավիատոմսերն առցանց և պլանավորեք ձեր հանգիստը Հայաստանում: Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունն ապրիլից թռիչքներ կիրականացնի Երևանից: Ընկերության ինքնաթիռները Երևանից կմեկնեն Ավստրիայի ու Լիտվայի մայրաքաղաքներ՝ Վիեննա ու Վիլնյուս: Wizz Air-ը պաշտոնապես հայաստանյան շուկա մուտք գործած 2-րդ լոուքոսթն է: Արդեն հունվարից իռլանդական Ryanair-ի ինքնաթիռները Երևանից կթռչեն Հռոմ ու Միլան, ամռանից էլ նույն ընկերությունը Գյումրիից ուղևորներին կտեղափոխի Բեռլին ու Մեմինգեն: Ավիաընկերությունների մուտքը շուկա գնահատվում է որպես առանցքային նշանակություն ունեցող համագործակցություն, ինչի շնորհիվ կզարգանա զբոսաշրջությունը: Ընդամենը 30 եվրոյով Դուք կարող եք գնել ավիատոմս դեպի Երևան: Եվս 25 եվրո արժողությամբ Երևան Քարտը (պաշտոնական զբոսաշրջային քարտը) Ձեզ հնարավորություն կտա բացահայտել աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, մասնակցել անվճար էքսկուրսիաներին, այցելել թանգարաններ, օգտվել անվճար տրանսֆերից կամ ուղղակի առանց ավելորդ ծախսի վայելել ձեր հանգիստը: Դե ինչ, սկսեք Ձեր ամրագրումները և պլանավորեք Ձեր լավագույն ճանապարհորդությունը: