Հարուստ պատմամշակութային ժառանգությունը բացահայտելու և համեղ խոհանոցը վայելելու համար հաջորդ տուրիստական կանգառը կարող է լինել Հայաստանը։
Հայաստան այցելելու պատճառներն են․
1․ Հայաստանը առաջին երկիրն է, որը որպես պետական կրող ընդունել է Քրիստոնեությունը։ 301 թվականին Հայաստանում պետական նոր կրոնը հաստատվեց Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-րդ թագավորի շնորհիվ։ Հենց այդ ժամանակներում երկրում սկսեցին քանդել հեթանոսական տաճարները և կառուցեցին Քրիստոնեական եկեղեցիներ։ Առաջինը քրիստոնեական տաճարը աշխարհում դարձավ Սուրբ Էջմիածնի տաճարը, այն այսօր աշխարհի հայերի համար կրոնական կենտրոն է։ Հայաստանում կբացահայտեք բոլոր ժամանակաշրջանների լավագույն կրոնական և ճարտարապետական եկեղեցիները և տաճարները։ Քրիստոնեության պատմության և լավագույն լեգենդների բացահայտման համար խորհուրդ ենք տալիս այցելել Խոր Վիրապ, Տաթևի վանական համալիր, և Գեղարդ։
2․ Անզուգական Արարատին հայրենիքից նայելու համար արժե այցելել Հայաստան: Օդանավակայանից մայրաքաղաք ճանապարհին անհնար է չնկատել անզուգական Արարատը, որը յուրովի ոգեշնրում է յուրաքանչյուրին։ Արարատը հայրենիքի խորհրդանիշն է ամբողջ աշխարհի հայերի համար, չնայած այժմ գտնվում է հայրենիքից դուրս։ Հաճախ լեռը կոչում եմ Բիբլիական, քանի որ հիշատակվում է Աստվածաշնչում․ մեծ ջրհեղեղից հետո Նոյյան տապանը կանգ առավ հենց Արարատի գագաթին։
3․ Աշխարհի ամենաերկար ճոպանուղին նստելու համար արժե գալ Հայաստան Հայաստանի անզուգական բնությունը վերևից վայելեու և միջնադարյան ճարտարապետական լավագույն տաճարներից մեկը՝ Տաթևի վանական համալիր (13-րդ դար) այցելելու համար լավագույն տարբերակը աշխարհում ամենաերկար ճոպանուղին ընտրելն է։ Ճոպանուղու երկարությունը 5,8 կմ է։
4․ Մայրաքաղաքում պարտադիր է այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ Հայաստանի գլխավոր պատկերասրահը ստեղծվել է 1921 թ․ և խոշորագույն գեղարվեստական թանգարան է։ Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Տինտորետտոն, Դոնատելլոն, Օգյուստ Ռոդենը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Գուստավ Կուրբեն, Վասիլի Կանդինսկին, Մարկ Շագալը, հայ նկարիչներից Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Էդուարդ Իսաբեկյանը և այլք։
5․ Վերնիսաժ այցելեը պարադիր է Վերնիսաժը բացօթյա տոնավաճառ է մայրաքաղաքի կենտրոնում՝ Բյուզանդ-Խանջյան փողոցների հատման հատվածում։ Այն ձևավորվել է 1980-ականներին։ Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտե, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիների հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։
6․ Հայաստանը հայտնի է լավագույն համերով Հայաստան արժե այցելել նույնիսկ միայն լավագույն կերակուրները համտեսելու համար։ Այստեղ կերակուրները աննկարագրելի համեղ են և մատչելի։ Զբոսաշրջիկները հայկական կերակուրներից առանձնացնում են մանթին, տոլման, հայկական խորովածը և այլ շատ համեղ ուտեստներ հայկական գինով։
Հայաստանը բազմագույն է, ունի հարուստ պատմական, մշակութային, ճարտարապեական ժառանգություն, համեղ խոհանոց։