Հայաստանը այն երկրներից է, որ կարող է ընդունել և հաճելիորեն զարմացնել բոլոր տեսակի տուրիզմի սիրահարներին։ Այստեղ կարելի է գտնել բոլոր ժամանակաշրջանների լավագույն արժեքները, ճարտարապետություն, գրականություն, կրոն, երաժշտություն, խոհանոց․․․․
Հայաստանը առավել գրավիչ է դառնում տուրիստների համար լինելով մատչելի և ապահով, նույնիսկ սոլո ճամփորդոսնեը այստեղ կարող են իրենց լիարժեք ապահեվ զգալ։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկօրյա հանգիստը Հայաստանում արժե 70 $։ Ուսումնասիրությունը կատարված է 2 անձի համար և իր մեջ ներառում է բնակությունը մեկ համարում և նվազագույն անհրաժեշտ ծախսերը՝ բնակություն էկոնոմ դասի համարում, սնունդ ոչ թանկ ռեստորանում կամ սրճարանում։ Հարևան Վրաստանում հանգստյան 1 օրը արժե գրեթե 10 $-ով թանկ։ Երևանում համեղ և մատչելի սնունդ կարելի է գնել յուրաքանչյուր քայլափոխի․ օրինակ խաչապուրին արժե 1$ կամ մատչելի հյուրանոցի համարը արժե 25-30$: