Աբովյան 2
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Եթե փնտրում եք հարմար և ապահով վայր Երևանում Ձեր ճամպրուկները թողնելու համար, ապա Դուք ճիշտ էջում եք։
Այս առաջարկը հարմար է բոլոր նրանց համար, ովքեր հյուրանոցից/հյուրատնից դուրս են գալիս թռիչքից ժամեր առաջ կամ հակառակը, ժամանել են Երևան ավելի վաղ, քան հյուրանոց/հյուրատան մուտքի ժամը: Ուղեբեռի պահեստավորման դեպքում Դուք կարող եք լիարժեք վայելել Ձեր հանգիստը Երևանում, մասնակցել ևս մեկ հետաքրքիր և անմոռանալի էքսկուրսիայի, լրացուցիչ գումար չծախսել սենյակների վաղ ամրագրման (early check-in) կամ ուշ հանձնման (late check-out) համար։
«Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելը» Ձեզ է առաջարկում ուղեբեռի պահեստավորման սենյակ հենց Երևան քաղաքի սրտում՝ Աբովյան 2 հասցեում։ Գրասենյակը գտնվում է հայտնի ժամանցի վայրերին և ռեստորաններին շատ մոտ․ Հանրապետության հրապարակից՝ 280 մ, հայտնի երգող շատրվաններից՝ 250 մ և մետրոյի կայարանից՝ 220 մ հեռավորության վրա։
Հանրապետության հրապարակի ճամպրուկների պահեստավորման սենյակը շատ հեշտ է գտնել։ Գրասենյակի դեմ-դիմաց են տեղակայված Կարաս և Պիցցա Դի Ռոմա ռեստորանները։ «Փինք Բերրի» պաղպաղակի վաճառակետը և հայտնի Ջազվե սրճարանը գտնվում են գրասենյակի աջ և ձախ կողմերում։ Աբովյան 2 հասցեում գտնվում է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, իսկ հենց առաջին հարկում տեղակայված է «Ջան Արմենիա» տուրիստական կազմակերպությունը։ Այստեղ Ձեզ սիրով կդիմավորեն, կտրամադրեն անվճար քարտեզներ և տեղեկատվություն քաղաքում գտնվող ժամանցի վայրերի մասին, անհրաժեշտության դեպքում կօգնեն Ձեզ ամենամատչելի տարբերակով հասնել օդանավակայան։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Առցանց գնման ժամանակ տվյալները լրացնելու ընթացքում «Հատուկ պահանջներ կամ տեղեկատվություն» դաշտում խնդրում ենք նշել ճամպրուկը հանձնելու և վերցնելու ստույգ ժամը:
Քանակ բաժնում անհրաժեշտ է նշել ճամպրուկների քանակը: Ծառայությունը 1 օրով ամրագրելու դեպքում խնդրում ենք ընտրել մուտքի և ելքի նույն ամսաթիվը: Ճամպրուկի պահեստավորման արժեքը ֆիքսված է՝ անկախ ուղեբեռի չափից։ Ուղեբեռի պահեստավորման ծառայության ամրագրման նվազագույն ժամկետը 1 օրն է։
Թողե՛ք Ձեր ճամպրուկն ապահով վայրում և լիարժեք վայելե՛ք Ձեր հանգիստը՝ առանց ավելորդ բեռի։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Ակնթարթորեն հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Ամեն օր՝ 09։00 - 19։00
Շաբ - Կիր.՝ 10:00 - 15:00
ԱՊԱՀՈՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Ձեր ուղեբեռը և նրանում առկա իրերն
ապահովագրված են
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
wi-fi ինտերնետ
և անվճար քարտեզներ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Օգտագործողների քանակ
Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա