ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Ակտիվ հանգստի և բնության սիրահարների համար հոյակապ տեղ Լոռու մարզում: Կանչաքարը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Հաղպատ գյուղում՝ Մ6 մայրուղուց 3կմ հեռավորության վրա: Տեղանքի կոորդինատները հեշտությամբ կարող եք գտնել հայտնի բոլոր Map հավելվածներում կամ հետևել ճանապարհին առկա ցուցանշաններին: Ամբողջ ուղին մինչև հանգստյան գոտին ասֆալտապատված է, հարմար և անվտանգ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տեղանքի առավելությունները
Տուրիստական համալիրը ամբողջությամբ շրջապատված է ցանկապատով, առկա է գիշերային լուսավորություն և կայանատեղի, որը նախատեսված է մինչև 20 մեքենաների տեղակայման համար: Տարածքը ապահովված է լույսով, մշտական ջրով և սննդի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հյուրերը հնարավորություն ունեն իրենց ժամանցը անցկացնել տաղավարներում՝ մինչև 25 հոգանոց խմբերով: Զբոսաշրջիկները կարող են օգտվել սանհանգույցներից և տաք ցնցուղներից:
Ինչ է ներառված
Մեր հյուրերի տրամադրության տակ են մրգատու և դեկորատիվ ծառերով շրջապատված հարթ տարածքներ, որոնք նախատեսված են տարբեր չափերի վրանների համար: Անհրաժեշտության դեպքում վրանները և քնելու համար նախատեսված բոլոր պարագաները (բարձ, քնապարկ, կարիմատ) տրամադրվում են մեր կողմից: Զբոսաշրջիկները կարող են նաև իրենց երեկոն անցկացնել խարույկի շուրջ; փայտը և տաք ծածկոցները տրամադրվում են մեր կողմից: Տարածքը հարմար է նաև փոքրահասակ երեխաների և ընտանեկան կենդանիների հետ հանգստացող հյուրերի համար:
Երեխաների համար
Ցանկության դեպքում տրամադրվում են մանկական խաղային վրաններ, գամակներ և գնդակներ:
Միջոցառումներ
Զբոսաշրջային սեզոնի ընթացքում, որը սկսում է մայիսին և ավարտվում է հոկտեմբերի սկզբին, Կանչաքարում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս մոտիկից ծանոթանալ գյուղական կյանքին և տարածաշրջանի պատմությանը:
Մոտակա պատմամշակութային վայրերը
Տարածքի մոտակայքում են գտնվում Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Կայանբերդը, Դեբեդ և Շերեք գետերը: Մեր փորձառու խումբը կազմակերպում է քայլարշավներ և հեծանվային երթեր դեպի վերոնշյալ պատմամշակութային կոթողները:
* Մեծ խմբերի և երեխաների դեպքում գործում են զեղչեր, այդ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել մեզ հետ:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
-
{{children}} Երեխա ԵրեխաներՄինչև 3 տարեկան երեխաների գիշերակացն անվճար է:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: